Նոր քրեակատարողական հիմնարկը կկառուցվի մասնավոր-պետություն գործընկերության շրջանակներում. Գալյան

Նոր քրեակատարողական հիմնարկը կկառուցվի մասնավոր-պետություն գործընկերության շրջանակներում. Գալյան


Հայաստանում քրեակատարողական նոր հիմնարկը կկառուցվի պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում:


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ընթացքում հայտնեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: «Նոր ՔԿՀ ունենալը կարիք է մեզ համար, մենք առաջիկա ամիսներին շատ ակտիվ աշխատելու ենք Ֆինանսների նախարարության մեր գործընկերների հետ՝ մասնավոր-պետություն գործընկերության շրջանակում նոր քրեակատարողական հիմնարկը կառուցելու ուղղությամբ»,- ասաց Գալյանը:


Նախարարը հայտնեց, որ քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների բարելավման շրջանակներում գրեթե ամբողջությամբ վերանորոգվել են Աբովյան և Վանաձոր քրեակատարողական հիմնարկները:«Խնդիր ունենք փակելու Նուբարաշեն ՔԿՀ-ն, նախնական ծրագրով փակման ենթակա է նաև Գորիս ՔԿՀ-ն, փակման ենթակա էր նաև Դատապարտյալների հիվանդանոցը, որը մենք վերջապես փակեցինք»,- նշեց նախարարը:


 


 

















Կարդացել են
15 անգամ

Leave a Comment