Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է հավաքը ՀՖՖ ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Անտոնիո Ֆերնանդեսի թիմը պատրաստվում է ԱԱ-2028-ի որակավորման հիմնական փուլի՝ Շվեդիայի թիմի դեմ արտագնա հանդիպմանը, որը կկայանա նոյեմբերի 7-ին շվեդական Գևլե քաղաքում։ Առաջին խաղում հայ ֆուտզալիստները 2:3 հաշվով պարտվել են Հունգարիայի հավաքականին։