Փաշինյանը Euronews-ի միջոցառմանը մեկնել է 13 հոգանոց կազմով

3 Նոյեմբերի, 2026

Euronews-ի միջոցառմանը  Փաշինյանը Բելգիա է մեկնել 13 հոգանոց կազմով. ԱԳՄԱ նախարարը, փոխնախարարը, արարողակարգի ծառայության պետի տեղակալը, Բելգիայում ՀՀ դեսպանը, Փաշինյանի մամուլի քարտուղարը, աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետը, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը, օպերատոր և երկու լուսանկարիչ:

Փաշինյանը նշված կազմով կմասնակցի Euronews հեռուստաընկերության կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ին, որն անցկացվելու է Եվրոպայի ապագան խորագրի ներքո:

 

Leave a Comment