Ռուս-ուկրաինական հակամարտությունը կարող է ավարտվել առաջիկա ամիսներին. Լուկաշենկո

3 Նոյեմբերի, 2026

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կարծիքով՝ Ուկրաինայում շարունակվող հակամարտությունը կարող է ավարտվել առաջիկա ամիսներին։ Այս մասին նա հայտարարել է եվրասիական անվտանգության հարցերով համաժողովի ընթացքում։

Լուկաշենկոն նաև մի շարք հայտարարություններ է արել միջազգային իրավիճակի և պատերազմի հնարավոր հետևանքների վերաբերյալ։

Նրա խոսքով՝ ուկրաինական հակամարտությունը կարող էր ավարտվել դեռևս 2022 թվականին՝ ընդամենը մի քանի շաբաթվա կամ նույնիսկ օրերի ընթացքում, սակայն, նրա պնդմամբ, Արևմուտքը պահանջել է պատերազմել մինչև վերջին ուկրաինացին։

Leave a Comment