Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը պաշտոնական հրաժարականի դիմում է ներկայացրել Ֆիլիպ թագավորին։ Այս որոշումը հաջորդել է երկրի 2027 թվականի պետական բյուջեի շուրջ կառավարող հնգակուսակցական կոալիցիայի երկարատև ու ապարդյուն բանակցություններին։
Ճգնաժամի հիմնական պատճառը մոտ 10 միլիարդ եվրոյի բյուջետային դեֆիցիտը կրճատելու շուրջ տարաձայնություններն են։ Կոալիցիայի աջակողմյան ուժերը պահանջում էին կրճատել սոցիալական և առողջապահական ծախսերը, մինչդեռ ձախակողմյան կողմերը պնդում էին ներդնել հարուստների հարկման մեխանիզմներ։ Երկար քննարկումներից հետո կողմերին այդպես էլ չհաջողվեց հասնել փոխզիջման։
Ֆիլիպ թագավորն անմիջապես չի ընդունել վարչապետի հրաժարականը՝ այն պահելով կասեցված կարգավիճակում։ Միապետն ընդգծել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական անորոշության պայմաններում երկիրը չի կարող իրեն թույլ տալ երկարատև քաղաքական անկայունություն։
Ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու նպատակով թագավորը նոյեմբերի 3-ից կսկսի առանձնազրույցներ կոալիցիոն կուսակցությունների ղեկավարների հետ։ Հրաժարական ներկայացրած վարչապետ Բարտ դե Վևերին միապետը նորից կընդունի նոյեմբերի 6-ին՝ քաղաքական հնարավոր լուծումները քննարկելու համար։