Բուլղարիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հայտարարել է, որ Բուլղարիայի գործող նախագահ Իլիանա Յոտովան և փոխնախագահի թեկնածու Կիրիլ Վալչևը հաղթել են Բուլղարիայի նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 57.6%-ը՝ քվեաթերթիկների 98.43%-ի մշակումից հետո։
Կիրակի օրը Բուլղարիայում տեղի է ունեցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որտեղ քաղաքացիները ընտրել են առաջին փուլում ամենաշատ ձայներ ստացած երկու թեկնածուների միջև։ Պետության ղեկավարի պաշտոնի հավակնորդներն էին գործող նախագահ Իլիանա Յոտովան և նախկին պաշտոնակատար վարչապետ Անդրեյ Գյուրովը։
Բուլղարիայի ԿԸՀ կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Յոտովան ստացել է ձայների 57.63%-ը, իսկ Գյուրովը՝ 39.4%-ը։
Մոսկվայի ժամանակով ժամը 4:00-ի դրությամբ մշակվել է քվեների 98.43%-ը։
Ավելի վաղ «Նովինիտե»-ն հայտնել էր, որ Յոտովայի մրցակից Գյուրովը ընդունել է իր պարտությունը ընտրություններում։