Դիդիե Դեշամը կարող է եվրոպական հեղինակավոր ակումբ գլխավորել

Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը կարող է գլխավորել Թուրինի «Յուվենտուսը»։ Այս մասին հաղորդում է La Stampa պարբերականը։

Աղբյուրի տեղեկություններով՝ թուրինյան ակումբը պատրաստվում է պաշտոնանկ անել Լուչանո Սպալետիին, իսկ նրան փոխարինելու գլխավոր թեկնածուն Դեշամն է։ Նշվում է, որ կողմերն արդեն անցկացրել են բանակցությունների առաջին փուլը։

Ֆրանսիացի մասնագետը 2006-ից 2007 թվականներին արդեն գլխավորել է Յուվենտուսը, իսկ 1994-1999 թվականներին նա որպես խաղացող է հանդես եկել թուրինյան թիմի կազմում։

Leave a Comment