Լեհաստանում քաղաքական ճգնաժամ․ նախագահ Նավրոցկին ներխուժել է Սահմանադրական դատարանի շենք

Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ քաղաքական հակամարտությունը վերածվել է սուր առճակատման։ Նախագահ Կարոլ Նավրոցկին գիշերը, ճեղքելով ոստիկանական պատնեշը, մուտք է գործել Վարշավայի Սահմանադրական դատարանի շենք և, ըստ տեղեկությունների, դեռ այնտեղ է։

Նավրոցկին, որին աջակցում է «Իրավունք և արդարադատություն» պահպանողական կուսակցությունը, դատավորների նշանակման շուրջ ստեղծված իրավիճակն անվանել է «պետական հեղաշրջում»։ Նա չի ճանաչում խորհրդարանի կողմից ընտրված, սակայն երդում չտված դատավորների լիազորությունները։

Դեպքի վայրում գիշերը բախումներ են տեղի ունեցել նախագահի, ոստիկանության և դատարանի դատավորների միջև։ Նախագահը պնդել է, որ կառավարության նշանակած անձինք Սահմանադրական դատարանի դատավորներ չեն, իսկ դատարանի պաշտոնական էջը կատարվածը որակել է որպես շենքի անօրինական զավթում։

Արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին, իր հերթին, հայտարարել է, որ հակամարտությունը կապված է դատարանի ապաքաղաքականացման և օրենքի գերակայության վերականգնման հետ։

Ճգնաժամի հիմքում Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկու և վարչապետ Դոնալդ Տուսկի կառավարության միջև խորացող քաղաքական հակասություններն են։

Leave a Comment