Նովոռոսիյսկի հայկական համայնքը հոկտեմբերի 1-ին նշել է նշանակալի տարեդարձ․ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բացման և օծման օրվանից լրացել է ուղիղ 5 տարի։
Այս տարիների ընթացքում եկեղեցին դարձել է ծխականներին միավորող հոգևոր կենտրոն՝ պահպանելով դարավոր ավանդույթները և ամրապնդելով ժողովուրդների միջև բարեկամական կապերը։