Օտտավան պատրաստ է սպասել մինչև ձևավորվի ԱՄՆ հաջորդ վարչակազմը՝ 2028 թվականի ընտրություններից հետո, եթե Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետի ընթացքում ԱՄՆ-ն և Կանադան չկարողանան համաձայնության գալ առևտրային համաձայնագրի շուրջ: Կանադայի վարչապետ Մարկ Քարնին այս մասին հայտարարել է Politico-ին տված հարցազրույցում։
«Մենք կկնքենք մի գործարք, որը կաշխատի Կանադայի համար, երբ այն հասանելի լինի, և մենք կարող ենք դա անել այսօր: Մենք գիտենք ընդհանուր ուրվագծերը», – ասել է Քարնին՝ ընդգծելով, որ Օտտավան չի բանակցի միայն բանակցելու համար:
Երբ նրան հարցրել են, թե արդյոք նա պատրաստ է հետաձգել ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը մինչև Վաշինգտոնում հաջորդ վարչակազմի պաշտոնավարումը, Քարնին պատասխանել է.
«Եթե դա անհրաժեշտ լինի, մենք ստիպված կլինենք դա անել»: