Իրանի ափերի մոտ նավ է գնդակոծվել և բռնկվել. UKMTO

Իրանի ափերի մոտ նավ է գնդակոծվել և բռնկվել. UKMTO


 

Sputnik. Հաղորդվում է, որ ոչ ոք չի տուժել, անձնակազմն անվտանգության մեջ է:


 


Պարսից ծոցում՝ Իրանի ափերի մոտ գտնվող Լավան (Շեյխ-Շոեյբ) կղզու մոտ, նավ է գնդակոծվել և բռնկվել։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների վարչությունը (UKMTO):


 


«UKMTO-ն միջադեպի մասին հաղորդագրություն է ստացել Իրանի Լավան կղզուց 40 ծովային մղոն (74 կիլոմետր) հարավ: Նավի ձախ կողմում անհայտ արկ է ընկել, ինչը հրդեհ է առաջացրել», – ասվում է հայտարարության մեջ։


 


Հաղորդվում է, որ ոչ ոք չի տուժել, անձնակազմն անվտանգության մեջ է:


 


Տարածաշրջանում զինված հակամարտությունը սկսվել է փետրվարի 28-ին, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ հասցրեցին իրանական օբյեկտներին: Թեհրանը պատասխանեց սեփական հարձակումներով: Հունիսի կեսերին Իրանն ու ԱՄՆ-ն ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր ստորագրեցին, սակայն հետագայում կողմերը կրկին հարվածներ փոխանակեցին:


 


Հակամարտությունը մինչ օրս մնում է չկարգավորված: Շարունակվող լարվածության ֆոնին նավագնացությունը Հորմուզի նեղուցով գործնականում դադարեցվել է:


 


 

















Կարդացել են
15 անգամ

Leave a Comment