ԿԸՀ-ն որոշել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի համարները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հոկտեմբերի 31-ի նիստում վիճակահանությամբ որոշել է նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների հերթական համարները։

Վիճակահանության արդյունքներով՝ քաղաքական ուժերը հանդես կգան հետևյալ համարներով.

  1. «Բարոյական արժեքներ» կուսակցություն

  2. «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցություն

  3. «Ապրելու երկիր» կուսակցություն

  4. «Վստահություն» կուսակցությունների դաշինք

  5. «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն

  6. «Միասնական համայնք» կուսակցություն

  7. «Համերաշխություն» կուսակցությունների դաշինք

  8. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն

  9. «Գործարար կուսակցություն»

  10. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

  11. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

    Նոյեմբերի 29-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Հայաստանի 12 համայնքներում։ Համամասնական ընտրակարգով ավագանի կընտրեն Աշտարակում, Ապարանում, Մեծամորում, Բաղրամյանում, Սևանում, Սպիտակում, Աշոցքում, Ամասիայում, Կապանում և Նոյեմբերյանում, իսկ Արևուտում և Մեծաձորում ընտրությունները կանցկացվեն մեծամասնական ընտրակարգով։ Հոկտեմբերի 27-ին հայտնել էինք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մտադիր է մասնակցել Սպիտակի ընտրություններին։

    Հոկտեմբերի 30-ին հայտնի էին դարձել «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակների առաջատարները՝ համապատասխանաբար Քաջայր Նիկողոսյանը, Սուրեն Գրիգորյանը, Մխիթար Խաչիկյանը, Սարգիս Արշակյանը, Շանթ Առաքելյանը, Թովմաս Շահվերդյանը, Կարեն Մանուկյանը և Ջեմմա Հարությունյանը։ Ապարանում «Համերաշխություն» դաշինքի ցուցակը գլխավորելու է Կարեն Եղիազարյանը։

Leave a Comment