168.am-ը գրում է.
Բելգորոդի մարզում անցած օրվա ընթացքում 1 մարդ զոհվել է, 4–ը՝ վիրավորվել Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով։ Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Շուվաևը:
«Ցավոք, օպերատիվ ծառայություններից տեղեկություն է ստացվել Շեբեկինսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով տղամարդու մահվան մասին։ Միջադեպի հստակ ժամանակ չի սահմանվել։ Անկեղծ ցավակցություն եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին և մտերիմներին», – գրել է Շուվաևը MAX հարթակի ալիքում։
Նա հավելել է, որ Բելգորոդի, Գրայվորոնի և Շեբեկինսկի շրջաններում չորս մարդ է տուժել: Նրանցից երկուսը շարունակում են բուժումը հիվանդանոցում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: