Էդգար Կյուրեղյանի անունը հանվել է դատավորների թեկնածուների ցուցակից

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԲԴԽ որոշմամբ Էդգար Կյուրեղյանի թեկնածությունը չի առաջարկվի դատավորի թափուր տեղի համալրման համար։

ԲԴԽ նոր որոշմամբ Էդգար Կյուրեղյանի անունը հանվել է դատավորների թեկնածուների ցուցակից։ Որոշման մեջ մասնավորապես նշված է,-«Քննարկելով դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնից անձին հանելու հարցը, հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի 2026 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ ԲԴԽ-99-Ո-106 որոշումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով և 5-րդ մասով, 115-րդ հոդվածի 4-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է Էդգար Կյուրեղյանին հանել դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնից»:

Iravaban.net-ը տեղեկանում է ԲԴԽ-ից։

Leave a Comment