«Յունիսպորտը» հաղթեց, բայց դուրս մնաց հետագա պայքարից․ ՉԼ

Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Յունիսպորտն» ավարտել է ելույթները Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում: Երրորդ տուրում երևանյան ակումբը 6։2 հաշվով հաղթել է հունական «Դուկասին»: 6-րդ խմբի նախորդ երկու խաղերում հայկական ակումբը 0:2 հաշվով պարտվել էր լիտվական «Կաունո Ժալգիրիսին» ու 5:3 հաշվով հաղթել էր Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դիֆերդանժին»:

7 միավորով խմբում հաղթել ու փլեյ-օֆֆ է դուրս եկել «Կաունո Ժալգիրիսը», իսկ «Յունիսպորտը» 6 միավորով գրավել է երկրորդ տեղը և ավարտել ելույթները:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի նախնական փուլում «Յունիսպորտը» հաղթել էր էստոնական «Տալինին» (5:1), իսլանդական «Ռեյկյավիկին» (14:1) ու գերմանական «Վայլիմդորֆին» (5:2) և նվաճել հաջորդ փուլի ուղեգիր։

Leave a Comment