Կալիֆոռնիայի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել hրաձգnւթյուն․ կա զnh և վիրավnրներ



Առնվազն մեկ մարդ է զոհվել, վեցը՝ տուժել Կալիֆոռնիայի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է CBS հեռուստաալիքը՝ հղում անելով իշխանություններին:



Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր Կալիֆոռնիա նահանգի ամերիկյան Ֆեյրֆիլդ քաղաքի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության մասին:


«Մեկ մարդ զոհվել է, վեցը ստացել են վիրավորումներ Solano Town Center առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով», – ասվում է հաղորդագրության մեջ:


Հեռուստաալիքի տվյալներով՝ տուժածներից երեքը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Նշվում է, որ հրաձգության մեջ կասկածվողի ինքնությունը դեռևս պարզված չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment