Միլան Ղարիբյանը գոլ է խփել ՈՒԵՖԱ-ի Պատանեկան լիգայում

Ֆրանսիական «Կլերմոն Ֆուտի» Մ19 թիմը ՈՒԵՖԱ-ի Պատանեկան լիգայի 2026/27 մրցաշրջանի երկրորդ փուլի առաջին խաղում 1:3 հաշվով պարտվել է լեհական «Լեգիային»։

Ֆրանսիական թիմի միակ գոլը հեղինակել է 17-ամյա հայ կիսապաշտպան Միլան Ղարիբյանը, որը խաղադաշտ է դուրս եկել 60-րդ րոպեին։

85-րդ րոպեին Միլան Ղարիբյանը անկյունայինի խաղարկումից հետո հեռահար գեղեցիկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը՝ կրճատելով հաշվի տարբերությունը։

Պատասխան հանդիպումը կկայանա նոյեմբերի 4-ին՝ Ֆրանսիայում։

Leave a Comment