Նոյեմբերի 1-ին Սուրբ Էջմիածնում դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը

30 Հոկտեմբերի, 2026

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով, առաջիկա կիրակի՝ նոյեմբերի 1-ին, ընկալյալ կարգի համաձայն, հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի կկատարվի Հայրապետական մաղթանք և Սուրբ Էջմիածնում հավատացելոց երկրպագության համար դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը։

Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Leave a Comment