Անձրեւ՝ նաեւ հորդառատ. Երեւանի ամենատաք ու ամենացուրտ հոկտեմբերի 30- ը

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն՝ ժամանակ առ ժամանակ հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է անձրեւ, հնարավոր է նաեւ ամպրոպ։ Առանձին շրջաններում անձրեւները կլինեն հորդառատ։

Քամին հարավարեւմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-ին ցերեկային ժամերին կնվազի 2-4 աստիճանով։

Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ, հնարավոր է նաեւ ամպրոպ։

Ցերեկը կլինի 16- 18, երեկոյան՝ 11- 13, գիշերը՝ 9- 11 աստիճան։

Մայրաքաղաքում ամենատաք հոկտեմբերի 30-ն արձանագրվել է 2020 թվականին՝ 24.2°C, ամենացուրտը՝ 1977 թվականին՝ — 4.2°C

Leave a Comment