Վահե Հովհաննիսյանն ընդունել է AGFUND-ի նախագահ, արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն հյուրընկալել է Արաբական ծոցի զարգացման ծրագրի (AGFUND) նախագահ, արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության, մարդկային կապիտալի զարգացման, միկրոֆինանսավորման և փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցության ոլորտներում համագործակցության հեռանկարները։

Նախարարը ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ ընդգծելով տարածաշրջանային կապակցվածության և տնտեսական համագործակցության ընդլայնման կարևորությունը։

Կողմերը կարևորել են համատեղ նախաձեռնությունների միջոցով կայուն զարգացման և տևական խաղաղության խթանումը։

Leave a Comment