ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի անունով բացվել է կեղծ օգտահաշիվ:
«Հարգելի՛ քաղաքացիներ,սոցիալական հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ, որից տարածվում է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն նախարարության գործունեության վերաբերյալ: Խնդրում եմ ուշադիր լինել և չարձագանքել նմանօրինակ հաղորդագրություններին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը։