Հայաստանն ու Սլովենիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

28 Հոկտեմբերի, 2026

Երևանում ՀՀ ԱԳՄԱ նախարարության և Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարության միջև ընդլայնված քաղաքական երկխոսության մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց։ Հայտնում են ԱԳՄԱ-ից։

Հայկական կողմից այն ստորագրեց նախարար Արարատ Միրզոյանը, սլովենական կողմից՝ նախարար Տոնե Կայզերը։

«Կան  մի շարք ուղղություններ, որտեղ արդեն ունենք բավականին հաջողված փորձ»,-ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Leave a Comment