Քրեական վարույթի բոլոր փուլերում միջամտությունը կարող է հստակորեն քրեականացվել

Արդարադատութան նախարարությունը նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածում՝ «քննությունը» բառը փոխարինելով «քննությանը կամ վարույթին» բառերով։

Նախաձեռնության հեղինակների հիմնավորմամբ՝ փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է գործող օրենսդրության մեջ առկա ձևակերպման անհամապատասխանությամբ, որի հետևանքով մինչդատական վարույթի փուլում որոշակի միջամտությունների քրեաիրավական պաշտպանության հարցը կարող է հստակ կարգավորված չլինել։ Նախագծի մասին առավել մանրամասն այստեղ։

Iravaban.net-ի հետ զրույցում փաստաբան Արմինե Ֆանյանը ներկայացրել է առաջարկվող փոփոխությունների մանրամասները։

 

Leave a Comment