ՌԴ-ն ներկայացնող Հենրիկ Մանուկյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Կրասնոդարի երկրամասը ներկայացնող հայազգի մարզիկ Հենրիկ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Փարիզում անցկացված մուայթայի Եվրոպայի առաջնությունում։

Մանուկյանը չեմպիոնի տիտղոսը նվաճել է մինչև 48 կգ քաշայինների կարգում։

Առաջնությունն աչքի է ընկել մասնակիցների բարձր մրցակցությամբ․ մեդալների համար պայքարել է 44 երկրի 594 մարզիկ։

Leave a Comment