Քրեական վարույթի շրջանակում դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Նալբանդյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեությունը) և Դավիթ Ղազարյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեությունը) և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով շորթում): Այս մասին Iravaban.net-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։