Պահպանել ինքնությունը՝ աշխարհին բաց մնալով. Ֆրանկոֆոնիայի հայացքը․ «Քո ձայնը»

Ի՞նչ է նշանակում այսօր պահպանել ազգային ինքնությունը։ Արդյո՞ք դա միայն լեզուն, պատմությունն ու ավանդույթները պահպանելու հարց է, թե՞ նաև կարողանալը՝ սեփական մշակույթով ներկայանալ աշխարհին, ճանաչել այլ մշակույթներ և այդ շփումների ընթացքում չկորցնել սեփական դիմագիծը։

«Ժառանգություն, ինքնություն և պատկանելություն փոփոխվող աշխարհում» խորագրով համաժողովը փորձելու է այդ թեմաները դիտարկել նաև Ֆրանկոֆոնիայի տեսանկյունից՝ քննարկելով, թե ինչպես կարող են լեզուն և մշակույթը դառնալ միջազգային երկխոսության ու գործակցության միջոց։

Հաղորդման հյուրն է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Ֆրանկոֆոնիայի խթանումը» ծրագրի պատասխանատու Գայանե Հայրապետյանը։

Leave a Comment