Փարիզի մոտակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների վրա՝ սպանելով մեկին

Փարիզի արևմուտքում գտնվող Իվելին դեպարտամենտում տղամարդը մեքենայից կրակ է բացել անցորդների վրա՝ սպանելով մեկին և վիրավորելով չորսին, հաղորդում է BFMTV-ն։ Կասկածյալը ձերբակալվել է։

Նա սկսել է կրակել տեղական ժամանակով ժամը 10:30-ից կարճ ժամանակ անց՝ Տրապ և Կուանյեր քաղաքների միջև ընկած մայրուղով մեքենա վարելիս։ Նրան ձերբակալել են խանութի կայանատեղիում։ BFMTV-ի աղբյուրների համաձայն՝ նա 39 տարեկան է, և ոստիկանությունը պարզել է նրա ինքնությունը։

26-ամյա տղամարդ մահացել է։ Վիրավորների թվում է 12-ամյա մի աղջիկ։

Ֆրանսիայի հակաահաբեկչական դատախազությունը միջադեպը հետաքննում է սպանության և սպանության փորձի հոդվածներով։

Leave a Comment