Բելառուսահայ թենիսիստ Էրիկ Հարությունյանը հաջող է մեկնարկել ԱՄՆ-ի Ֆորտ Ուորթ քաղաքում անցկացվող «Չելենջեր» շարքի մրցաշարում, նվաճելով 1/8 եզրափակչի ուղեգիր։
Առաջին շրջանում աշխարհի 588-րդ ռակետը հաղթել է Անդրես Մարտինին, ով ATP վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 358-րդ տեղը։
Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար 22-ամյա հայազգի թենիսիստը կմրցի բրազիլացի Իգոր Մարկոնդեսի հետ, ով աշխարհի վարկանիշային աղյուսակի 266-րդ հորիզոնականում է։