Մասկը վերականգնել է Ուկրաինայում Starlink-ի արագությունը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը վերականգնել է Ուկրաինայի լիարժեք հասանելիությունը Starlink արբանյակային կապի համակարգին։

Ավելի վաղ Wall Street Journal թերթը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ Թրամփը չորեքշաբթի օրը զանգահարել է Մասկին եւ խնդրել վերացնել Ուկրաինայի համար սահմանափակումները։

«Չեմ ուզում մեկնաբանել դա։ Ես եմ զանգահարել, թե մեկ ուրիշը՝ կարծում եմ որեւէ նշանակություն չունի։ Գլխավորն այն է, որ նա ամեն ինչ վերականգնել է», ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցին։

WSJ-ի ուկրաինական աղբյուրները հայտնել են, որ Starlink-ը դեռեւս ամբողջությամբ չի վերականգնվել, սակայն հինգշաբթի օրը համակարգում արագությունն ավելի բարձր է եղել, քան նախկինում՝ սահմանափակումների պայմաններում։

Leave a Comment