Պուտին․ Ռուսաստանը կհետևի իրավիճակի զարգացմանը՝ եռակողմ բանակցություններից առաջ

Ռուսաստանը կհետևի առաջիկա օրերին իրավիճակի զարգացմանը՝ մինչև հաջորդ ամիս նախատեսված ռուս-ամերիկա-ուկրաինական բանակցությունները։ Դրանք նվիրված են լինելու Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության հարցերին, ինչպես նաև, հնարավոր է, ավելի լայն՝ եվրոպական անվտանգության խնդիրներին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով «Վեստիի» լրագրող Պավել Զարուբինի հարցերին։

Պուտինը համաձայնել է ԱՄՆ-ի դիրքորոշմանը, որ Ուկրաինայի և Ռուսաստանի ապագա անվտանգության ապահովման հարցերը քննարկելիս անհրաժեշտ կլինի անդրադառնալ նաև եվրոպական անվտանգության ճարտարապետությանը։

«Կտեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակն առաջիկա օրերին», — եզրափակել է Ռուսաստանի նախագահը։

Leave a Comment