Ռուսաստանը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները. Պուտին

22 Հոկտեմբերի, 2026

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման օգտին»,-նշել է նա։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի ղեկավարությունը Ռուսաստանի հետ հակամարտությունում սեփական քաղաքացիներին վերաբերվում է որպես «ծախսվող նյութի»։

Պուտինի պնդմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերում դասալքվածների թիվը հասնում է կես միլիոնի կամ նույնիսկ ավելիի։

Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները։ Նրա խոսքով՝ նոր բանակցությունների նպատակը պետք է լինի Ռուսաստանի և Ուկրաինայի ապագա անվտանգության ապահովման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը։

Leave a Comment