Հայաստանը Ադրբեջանին կվերադարձնի մոլորվելու հետևանքով Հայաստանի տարածքում հայտնված Ադրբեջանի քաղաքացուն

Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին կվերադարձնի մոլորվելու հետևանքով Հայաստանի տարածքում հայտնված Ադրբեջանի քաղաքացուն:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Աշխարհում չկա մի սահման, շփման գիծ, ռազմաճակատային գիծ, որ մեկ մարդը չկարողանա անցնել: Մարդը անցել է, զինվորականները հայտնաբերել են, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդը քայլելով գալիս է, ձերբակալել են, հանձնել են ԱԱԾ-ին: Հանրապետության հրապարակից չեն ձերբակալել: Մարդը անցել է, պետք է վերադարձնենք իրենց»,- նշել է Փաշինյանը:

Leave a Comment