Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը։
«Գիտեք, որ Ադրբեջանը որոշակի վերապահումներ ունի այդ հարցի հետ կապված, և այսօր պրոցեսները գտնվում են այդ կետում։ Իհարկե, մենք շարունակում ենք աշխատել և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ, որպեսզի կարողանանք որոշակի լուծումների հասնել»,- ընդգծել է վարչապետը։
