ՆԳՆ համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել են նաև Երևանում հանրային տրանսպորտում ամուսինների վերաբերյալ տեսանյութը նկարահանած կնոջը։
Նա կներկայացվի նախաքննական մարմին։
Ավելի վաղ համացանցում տարածվել էր նկարում երևացող տղամարդու մասնակցությամբ տեսանյութ, որն արվել էր հանրային տրանսպորտում: Տղամարդը անձը և արժանապատվությունը նվաստացնող բառերով էր խոսել իրեն ուղեկցող կնոջ հետ, վիրավորել ու սպառնացել վերջինիս, վիճաբանել տրանսպորտի ուղևորներից մեկի հետ
Կարդացել են
15 անգամ