ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը, որպես պատվավոր հյուր, մասնակցել է Վաշինգտոնի BAPS հինդուիստական գլխավոր տաճարի և հոգևոր համալիրի հիմնարկեքի և օծման՝ «Բհումի Պուջան» ավանդական արարողությանը։
Այս մասին տեղեկացնում է դեսպանությունը՝ նշելով, որ արարողությանը ներկա են գտնվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Գլեն Այվին, ԱՄՆ հնդկական համայնքի առաջնորդներ, քաղաքական գործիչներ և հոգևորականներ։