Մենք ամեն օր այս ձևաչափով կտեղեկացնենք ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության կողմից կամ մասնակցությամբ նախատեսվող միջոցառումների մասին, որոնց վերաբերյալ հաջորդիվ ավելի մանրամասն հրապարակումներ կլինեն: Այս մասին հայտնում է ԱԳՄԱՆ-ը։
«Հետևե՛ք ԱԳՄԱՆ աշխատանքներին COP17-ի շրջանակներում:
13:15–14:45 – «Առաջին գլոբալ վերանայման գործնական իրականացում․ երկխոսություն շահագրգիռ կողմերի մասնակցությամբ» միջոցառում
Կապույտ գոտի, «Բջնի սրահ»՝ բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների խմբի հանդիպումների սրահ
13:15–14:45 – «Կրթության ազգային համակարգերի դերը պարենային անվտանգության ապահովման և Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման գործում» միջոցառման առաջին պանելային քննարկում
Կապույտ գոտի, Հայաստանի տաղավար։
Նախատեսված են նաև գործընկերների հետ հանդիպումներ, քննարկումներ»,-ասված է հաղորդագրությունում: