Կանադայի Ուեյնրայթ ռազմաբազայում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով առնվազն յոթ մարդ է զոհվել, տասնյակները՝ վիրավորվել։ Այս մասին, հղում անելով աղբյուրներին, հայտնել է Global News հեռուստաալիքը։
Ըստ աղբյուրի՝ միջադեպը տեղի է ունեցել հրաձգությամբ ուղեկցվող զորավարժությունների ժամանակ։ Նախնական տվյալներով՝ բազայի տարածքում վնասվել է գազատարը, ինչն էլ պայթյունի և դրան հաջորդած հրդեհի պատճառ է դարձել։ Նշվում է, որ Ալբերտա նահանգում, որտեղ գտնվում է ռազմաբազան, ուժեղ քամին նպաստել է կրակի արագ տարածմանը։