Հութիները խոցել են Սաուդյան Արաբիայի Apache ուղղաթիռը

Եմենի «Անսար Ալլահ» ապստամբական շարժման հութիները Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի Apache ուղղաթիռ են խոցել թագավորության հետ սահմանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան, հաղորդում է հութիների վերահսկողության տակ գտնվող SABA գործակալությունը։

«Մեր զինված ուժերին հաջողվել է խոցել թշնամի Սաուդյան Արաբիային պատկանող Apache ուղղաթիռը՝ Սաուդյան Արաբիայի հարավում՝ Նաջրանի դիմաց, երբ այն սահմանին մեր ուժերի դիրքերի ուղղությամբ թշնամական գործողություններ էր իրականացնում»,- ասվում է հայտարարության մեջ։

Leave a Comment