Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական թեմ

17 Հոկտեմբերի, 2026

ՌԴ Իվանովո քաղաքի հայ համայնքն աղուհացով է դիմավորում թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանին։

Տեղաբնակ հայերի համար օրը տոնական է, քանի որ օծվելու է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին, որի հիմնօրհնեքի արարողությունը կատարվել է դեռևս 2017 թվականին Եզրաս սրբազանի ձեռամբ։

Շուրջ 10 տարի Իվանովոյի հայ համայնքը համատեղ ջանքերով, հույսով և աղոթական սպասումով է կառուցել եկեղեցին։

Քաղաքի բազմազգ բնակիչների կարծիքով` հայկական տուֆակերտ աղոթատունն իր ողջ համալիրով պերճաշուք ու յուրօրինակ տեսք է տալիս հնամենի եկեղեցիներով հարուստ քաղաքին։

Leave a Comment