Շաբաթ օրը երկրորդ նավթատարն է ականի է բախվել՝ փորձելով անցնել Հորմուզի նեղուցով չարտոնված ճանապարհով, հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ):
«Երկու միլիոն բարելից ավելի նավթ տեղափոխող լցանավը փորձել է անցնել անօրինական ճանապարհով: Ականին բախվելուց հետո նավի շարժիչային մասում տեղի է ունեցել հզոր պայթյուն», – ասվում է ԻՀՊԿ մամուլի ծառայության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ:
ԻՀՊԿ-ի տվյալներով՝ նավը անջատել է իր նավիգացիոն համակարգերը Հորմուզի նեղուցն անցնելուց առաջ։