ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մասնակցել է Ծաղկաձորում անցկացվող «Mining Armenia Forum 2026» համաժողովին, որի շրջանակներում Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի հետ ստորագրվել է «Բնական պաշարների և կայուն զարգացման կենտրոն» հիմնադրամի ստեղծմանն ու գործունեությանն աջակցելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Այս մասին հայտնում է ՏԿԵՆ-ը;
Ֆորումը համախմբել է հանքարդյունաբերության և հարակից ոլորտների շուրջ 50 խոսնակների՝ միջազգային հանքարդյունաբերական ընկերությունների և ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչների, ներդրողների, քաղաքականություն մշակողների, կայունության ոլորտի փորձագետների, տեխնոլոգիական մատակարարների, ակադեմիական շրջանակների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների։