Նիկոլ Փաշինյանը «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026»-ին հանդես է եկել ելույթով։
Հանքարդյունաբերության ոլորտի կարևոր մարտահրավերներից մեկն այն է, որ Հայաստանի քաղաքացիները ոլորտը համարեն իրենցը, այսինքն օտարության ու շահագործման տպավորություն չթողնի ոլորտը: Այս մասին «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026»-ի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է, այսինքն իրականացնողն է տեխնոլոգիական գործունեության։ Մեր ռազմավարական ընկալումն այն է, որ հանքարդյունաբերության ոլորտը պետքա դառնա առաջամարտիկը ՀՀ-ում բաց բաժնետիրացման ինստիտուտները զարգացնելու, նկատի ունեմ ընկերությունների ցուցակման գործընթացը ֆոնդային բորսաներում»: