Հոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով

Team Telecom Armenia-ն  COP17-ի տեխնոլոգիական գործընկերն է։ Ընկերությունը ամիսներ շարունակ հսկայածավալ աշխատանք է իրականացրել  հեղինակավոր միջազգային համաժողովի ընթացքում անխափան ինտերնետ հասանելիություն ապահովելու համար

COP17-ը Երևանում մեկտեղելու է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմ երկրների ներկայացուցիչներին, միջազգային և միջկառավարական կազմակերպություններին, գիտնականներին, երիտասարդներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, բիզնեսին, տեղական համայնքներին և այլ շահակիցների։

Team Telecom Armenia-ն COP17-ի շրջանակներում մեկնարկում է «Հոգատար՝ գործով» բնապահպանական արշավը, որի նպատակն է բնության հանդեպ հոգատարությունը դարձնել ամենօրյա սովորություն։ Արշավի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս երեք տարբեր առաջարկով։

Հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 19-ը Team Telecom Armenia-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում ֆիզիկական անձինք կարող են հանձնել իրենց հին՝ սարքին կամ անսարք բջջային հեռախոսը և յուրաքանչյուր հանձնված հեռախոսի դիմաց 5 տոկոս զեղչով ձեռք բերել Apple, Xiaomi կամ Honor սմարթֆոն։

Առաջարկի նպատակն է ձևավորել պատասխանատու սպառման մշակույթ՝ հին հեռախոսները աղբը նետելու փոխարեն։ Առաջիկայում կորպորատիվ հաճախորդների համար կմեկնարկի նաև «ԷկոԼինք» ծառայությունը։

«Հոգատար՝ գործով» նախաձեռնությամբ Team Telecom Armenia-ն COP17-ի շրջանակում խրախուսում է բնության պահպանությանն ուղղված գործնական քայլերը՝ նպատակ ունենալով գործընկերների և հաճախորդների մասնակցությամբ բնապահպանական պատասխանատվությունը դարձնելու առօրյա վարքագծի մաս։

Բնապահպանությանն ուղղված երրորդ նախաձեռնության շրջանակներում Team Telecom Armenia-ն Armenia Tree Project-ի հետ համագործակցությամբ նախաձեռնել է ծառատունկ։ Բոլոր այն բաժանորդները, որոնք նշված ժամանակահատվածում կմիանան Team-ի COSMO կամ COMBO փաթեթներից ցանկացածին, կդառնան բնապահպանական միջոցառման մասնակից: Team-ը յուրաքանչյուր նոր բաժանորդագրության դիմաց 1 ծառ կտնկի:

Team-ը կարևորում է, որ կայուն զարգացման գաղափարն արտահայտվի բիզնեսի ամենօրյա գործունեության և որոշումների մեջ։ Ընկերությունը մեծացնում է վերականգնվող էներգիայի օգտագործումը, զարգացնում սեփական արևային էներգիայի արտադրությունը, քայլեր է իրականացնում ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման ուղղությամբ, ընդլայնում է էլեկտրական ավտոպարկը, կիրառում է թղթի խնայողության և թվայնացման լուծումներ, ինչպես նաև զարգացնում է Team Energy էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանցը Հայաստանի ողջ տարածքում։

Ընկերության ջերմոցային գազերի արտանետումների թիրախները վավերացվել են Science Based Targets initiative (ինիշըթիվ)-ի կողմից, իսկ Team-ը Հայաստանի առաջին տելեկոմ ընկերությունն է, որը թողարկել է կայուն զարգացման պարտատոմսեր՝ ստանձնելով իր գործունեության բնապահպանական ազդեցությունը նվազեցնելու կոնկրետ պարտավորություններ։

Team Telecom Armenia-ն նաև հաջողությամբ անցել է ISO 14001:2015 բնապահպանական կառավարման համակարգի աուդիտը և արժանացել համապատասխան հավաստագրի՝ ամրապնդելով ընկերության՝ շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված համակարգային մոտեցումը:

Մանրամասները տեսանյութում։

Leave a Comment