Ղրղզստանի նախագահը Հայաստանում է | Yerevan Today

17 Հոկտեմբերի, 2026

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն այսօր առավոտյան այցելել է Հայաստանի նախագահի պաշտոնական նստավայրը՝ Բաղրամյան 26 հասցեում։

Նրան դիմավորել է Փաշինյանը։ Ղրղզստանի նախագահի պատվին նստավայրի մոտ պատվո պահակ են կանգնեցրել և կարմիր գորգ փռել։

Հանդիսավոր ընդունելության արարողության ընթացքում հնչել են Հայաստանի և Ղրղզստանի պետական օրհներգերը։

Leave a Comment