Վրաստանը հանձնառու է աշխատել իր հարևանների հետ՝ ընդհանուր բնական ժառանգությունը պաշտպանելու համար. Կոբախիձե

Մինչև 2030 թվականը առաջնահերթություն պետք է լինի կենսաբազմազանության մասին կոնվենցիայով ստանձնած հանձնառությունները հստակ և տևական ձեռքբերումների վերածելը: Այս մասին Երևանում ընթացող «Առաջնորդները՝ հանուն բնության» խորագրով գագաթնաժողովի բացմանն ունեցած ելույթում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Վրաստանի բնական ժառանգությունը շարունակում է կարևոր դեր խաղալ երկրի տնտեսական և սոցիալական զարգացման գործում: Առողջ էկոհամակարգերը, կայուն գյուղատնտեսությունը ապահովում են մեր ջրային ռեսուրսները, ներգրավում այցելուների և հնարավորություններ ստեղծում փոքր բիզնեսի աճի ու զարգացման համար:

Հարավային Կովկասում ընդհանուր էկոհամակարգերը հիմք են ծառայում տարածաշրջանային ավելի սերտ գործակցության և կայուն զարգացման համար: Վրաստանը հանձնառու է աշխատել իր հարևանների հետ՝ այս ընդհանուր բնական ժառանգությունը պաշտպանելու համար»,- ասել է Կոբախիձեն։

 

 

Leave a Comment