Ե՞րբ ենք հրատարակելու Բաքվի հայկական ժառանգության պատկերազարդ հատորը

Հոկտեմբերի 14-ին Նյու Յորքում տեղի է ունեցել Ֆարիդա Սաֆիեւայի «Իրավանը պատմական փաստաթղթերի լեզվով» գրքի անգլերեն հրատարակության շնորհանդեսը՝ պատմական փաստաթղթերի, ընտանեկան արխիվների, հազվագյուտ լուսանկարների հիման վրա», ծանուցում է «Ազերթաջը»՝ անգլերեն եւ գերմաներեն լրահոսում: Երեւանի պատմության մտացածին սույն ուսումնասիրության հիմքում «ադրբեջանցի ականավոր գործիչների ընտանիքների ժառանգության ուսումնասիրությունն է, որ Սաֆիեւայի այս թեմայով երրորդ գիրքն է, նպատակ է հետապնդում  միջազգայնացնել հարցը», նշում է «Ազերթաջը»: Ըստ Սաֆիեւայի, գրքում ներկայացված են Երեւանի հետ կապված «10 ականավոր ընտանիքների՝ Ալիեւների, Թոփչուբաշովների, Հուսեյնովների, Նաջաֆովների, Ահմադովների, Միրբաբաեւների եւ այլոց պատմությունը»: Շնորհանդեսին խոսել է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի տեղակալը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Leave a Comment