Չինացի տղա Գեն Սյուանիին ռեկորդ է սահմանել Ռուբիկի խորանարդը հավաքելու արագությամբ՝ այն լուծելով 2,51 վայրկյանում։ Այս մասին հաղորդվում է «Գինեսի ռեկորդների գրքի» կայքում։
Ռեկորդը սահմանվել է Գուանչժոուում՝ Guangzhou Grand Open 2026 մրցաշարի ընթացքում։ Այդպիսով գերազանցվել է նախորդ՝ 2,76 վայրկյան արդյունքը, որը 2026 թվականին գրանցել էր Լեհաստանը ներկայացնող Թեոդոր Զայդերը։