Բռնապետություն փաշինյանական ձևով. Տիգրան Աբրահամյան

Երկրի ներսում, դրսում որևէ մեկն արդեն կասկած չունի, որ Գագիկ Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները, վերջինիս ազատությունից զրկելը բացառապես քաղաքական բնույթ ունեն` ԵԽԽՎ զեկույցը վկա:

Այս պայմաններում դատարանն այսօր ոչ միայն չվերանայեց Ծառուկյանի` խափանման միջոցի վերանայման հարցը, այլ 3 ամսով էլ ավելացրեց նրա մերձավոր զինակցի` Սեդրակ Առուստամյանի կալանավորման ժամկետը:

Իշխանությունն առկա ճնշումների շրջանակներում, ազատությունից զրկել է Գագիկ Ծառուկյանի հետ առնչվող մեծ թվով անձանց, որով փորձ է արվում ընդհանուր հարվածներին առավել էմոցիոնալ ֆոն հաղորդել:

#Բռնապետություն փաշինյանական ձևով:

Տիգրան Աբրահամյան, քաղաքագետ

Leave a Comment