«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը միանգամից երկու պատմական ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով Լիոնել Մեսսիի նվաճումները։
Հոլանդը դարձել է Չեմպիոնների լիգայի մրցաշարի պատմության ամենաարագ ֆուտբոլիստը, ով հասել է 60 գոլի շեմին։ Այդ ցուցանիշին հասնելու համար նորվեգացի ռմբարկուին պահանջվել է 60 հանդիպում։ Նախորդ ռեկորդը պատկանում էր Լիոնել Մեսսիին, ով Չեմպիոնների լիգայում իր առաջին 60 գնդակները խփել էր 80 խաղում։
Բացի դրանից Հոլանդը դարձել է եվրոպական գլխավոր ակումբային մրցաշարում 60 գոլի սահմանագծին հասած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Հալանդն իր հոբելյանական՝ 60-րդ գնդակը հեղինակել է 26 տարեկան և 85 օրական հասակում՝ և այս ցուցանիշով Մեսսիին գերազանցել է ընդամենը մեկ օրով․ արգենտինացին այդ նվաճմանը հասել էր 26 տարեկան և 86 օրականում։
Ընդհանուր առմամբ, ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը բոլոր մրցաշարերում մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 10 գոլի հեղինակ։