Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում շուրջ 3000 ոստիկան բողոքի ցույց է անցկացրել՝ դժգոհելով աշխատանքային պայմաններից և պետական աջակցության պակասից, հայտնում է Europe 1-ը։
Ոստիկանության Unite արհմիության անդամները ցույցն անցկացրել են իրենց ամենամյա հավաքի շրջանակում՝ երկրում դպրոցականների զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին։
«Գործընկերների համբերությունը սպառվել է։ Մեր հեղինակությունն այժմ վարկաբեկվում է, և մենք աջակցություն չենք զգում»,- հայտարարել է Իլ դը Ֆրանս տարածաշրջանում Unite արհմիության ներկայացուցիչ Ռեդա Բելհաջը։ Նրա խոսքով՝ երկրում ընթացող բողոքի ցույցերի ընթացքում վիրավորվել է 937 ոստիկան։
Ֆրանսիայում ավագ դպրոցի աշակերտներն արդեն մի քանի շաբաթ է՝ բողոքում են ծանրաբեռնված դասացուցակների, ուսուցիչների պակասի և կրթական համակարգի այլ խնդիրների դեմ։ Որոշ ցույցեր ուղեկցվել են անկարգություններով։
